Քաղաքական

11.06.2020 17:16


Զարուհի Բաթոյանը նախարար նշանակվելու պահին հայտարարագրել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան

Զարուհի Բաթոյանը նախարար նշանակվելու պահին հայտարարագրել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայարցել է 2019թ. տարեկան հայտարարագիրը:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Նախարար Բաթոյանը շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել:

Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8,5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Աշխատանքի վարձատրության դիմաց Զարուհի Բաթոյանը նշել է 41 հզր դրամ, քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայարցել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան:

Այս խորագրի վերջին նյութերը