Կարծիք

11.06.2020 17:59


Պարզապես սթափվեք, թե չէ ուշ կլինի

Պարզապես սթափվեք, թե չէ ուշ կլինի

Այսօր համացանցում տարածվեց մի շոկային փաստաթուղթ, որում հայ բժիշկը հայ հիվանդին ուղեգրել էր մեկուսանալու Շուշի քաղաք` մատնանշելով «Ադրբեջան» եզրույթը: Եթե նման բան լիներ Բաքվում կամ Շամխորում, նման կոպիտ սխալմունք թույլ տված լիներ թրքազգի բուժաշխատողը, թերևս այսքան աղմուկ չբարձրանար: Բայց հետաքրքրական է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մեր հիմնարկներում նման սկանդալներ տեղի չէին ունենում:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ մի անտեսանելի ձեռք մեր ժողովրդին սովորեցնում է այն մտքի հետ, թե իբր Շուշին ադրբեջանական քաղաք է: Ինչ-որ մի անտեսանելի ձեռք «հեղափոխական» երկու տարում համառ պայքար է մղում այն ամենի հետ, ինչը կապված է ազգային և հայրենասիրական արժեքների հետ:

Թեև արդեն հայտարարվել է, որ նշված ուղեգրում գրված բառակապակցությունը վրիպակի արդյունք է, և մեղավոր է Յանդեքս համակարգը, որն ավտոմատ կերպով Շուշին համակցել է Ադրբեջանի հետ, այուամենայնիվ, հակված եմ մտածել, որ տեղի է ունենում մի մեծ դավադրություն` ուղղված մեր ժողովրդի դեմ:
Այդ դավադրությունը սկսվեց այն պահին, երբ Սասուն Միքայելյանը ստորադասեց արցախյան պատերազմում տարած հաղթանակը` թավշյա իշխանափոխությանը:

Սկսվեց այն պահից, երբ վարչապետի տիկինը հայտարարեց` «Արցախում զոհվածները զոհվել են հանուն ոչնչի»: Եվ շարունակվեց դավադրությունը այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևին Նիկոլ Փաշինյանը համարեց «կիրթ» ու «կառուցողական»: Առաջին անգամ պատմության մեջ երկրի ղեկավարին ասում են` քո ամբողջ երկիրը` սկսած Արցախից վերջացրած մայրաքաղաք Երևանով, պետք է տաս, իսկ ինքը դա որակում է որպես կառուցողական դիրքորոշում:

Սաթփվեք հայրենակիցներ, Արցախի հանձնումը սկսվում է նմանատիպ փոքր, առաջին հայացքից կարևոր չթվացող հանգամանքներից, երբ թղթերի մեջ հայի ձեռքով գրում են` «Շուշի, Ադրբեջան»:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը