Քաղաքականության մեջ ճամբարափոխություններն ու առնետավազքը կարծես օրինաչափություններ են, սակայն դրանք լավագույն միջոցն են հասկանալու, թե ինչ բարդ վիճակում է տվյալ պահի իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին՝ նրանց մի մասը քաղաքական հեռահար պատճառներով, իսկ վերջին մի քանիսը անհասկանալի պատճառներով, ընդ որում նրանք եղած իշխանության մեջ համարվում էին պրոֆեսիոնալներ:
Հիմա հասկանանք՝ պրոֆեսիոնալն ինչո՞ւ պետք է հրաժարական ներկայացնի․
1. Երբ տեսնի, որ իշխանական նավը խորտակվում է և փորձի ինքն իրեն փրկել։ 2. Երբ քաղաքական իշխանությունը դժգոհ է նրանից և ստիպում է դիմում գրել, բայց այս դեպքում ինչո՞ւ չի հրապարակվում նրանց թերացումները և ինչո՞ւ է դիմումի հիման վրա ազատվում, այլ ոչ թե ուղղակի թերացումերի: 3. Երբ հանձնարարում են կատարել հակաօրինական կամ անտրամաբանական գործողություններ, իսկ նա իր բարոյական կերպարով չի ցանկանում դրանք լուռ կատարել, այս դեպքում տարակուսելի է թե ինչու ազատվելուց հետո չեն բարձրաձայնում այդ խնդիրները:
Բոլոր դեպքերում էլ խնդիրը իշխանություններինն է և իրենց ընտրած կադրերինը, ես չգիտեմ այս 3 պատճառներից, որով են հեռացել Դավիթ Անանյանը կամ շրջակա միջավայրի նախարարը Էրիկ Գրիգորյանը, բայց կարծում եմ՝ իրենց այս հրաժարականները իրենց չեն փրկի այս իշխանության հանցակից լինելուց և հիշեցնեմ, որ Նախագահ Քոչարյանի նախագահության տարիներին այսպիսի անհատ գործիչների հրաժարականներ չեն եղել, որովհետև թերացողները ուղղակի ազատվել են, իսկ իշխանությունն էլ այնքան կայուն է եղել, որ մաշկի փրկության համար նման քայլեր անողներ չեն եղել:
Առնետավազքը և իշխանությունից թռնողները
Քաղաքականության մեջ ճամբարափոխություններն ու առնետավազքը կարծես օրինաչափություններ են, սակայն դրանք լավագույն միջոցն են հասկանալու, թե ինչ բարդ վիճակում է տվյալ պահի իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին՝ նրանց մի մասը քաղաքական հեռահար պատճառներով, իսկ վերջին մի քանիսը անհասկանալի պատճառներով, ընդ որում նրանք եղած իշխանության մեջ համարվում էին պրոֆեսիոնալներ:
Հիմա հասկանանք՝ պրոֆեսիոնալն ինչո՞ւ պետք է հրաժարական ներկայացնի․
1. Երբ տեսնի, որ իշխանական նավը խորտակվում է և փորձի ինքն իրեն փրկել։
2. Երբ քաղաքական իշխանությունը դժգոհ է նրանից և ստիպում է դիմում գրել, բայց այս դեպքում ինչո՞ւ չի հրապարակվում նրանց թերացումները և ինչո՞ւ է դիմումի հիման վրա ազատվում, այլ ոչ թե ուղղակի թերացումերի:
3. Երբ հանձնարարում են կատարել հակաօրինական կամ անտրամաբանական գործողություններ, իսկ նա իր բարոյական կերպարով չի ցանկանում դրանք լուռ կատարել, այս դեպքում տարակուսելի է թե ինչու ազատվելուց հետո չեն բարձրաձայնում այդ խնդիրները:
Բոլոր դեպքերում էլ խնդիրը իշխանություններինն է և իրենց ընտրած կադրերինը, ես չգիտեմ այս 3 պատճառներից, որով են հեռացել Դավիթ Անանյանը կամ շրջակա միջավայրի նախարարը Էրիկ Գրիգորյանը, բայց կարծում եմ՝ իրենց այս հրաժարականները իրենց չեն փրկի այս իշխանության հանցակից լինելուց և հիշեցնեմ, որ Նախագահ Քոչարյանի նախագահության տարիներին այսպիսի անհատ գործիչների հրաժարականներ չեն եղել, որովհետև թերացողները ուղղակի ազատվել են, իսկ իշխանությունն էլ այնքան կայուն է եղել, որ մաշկի փրկության համար նման քայլեր անողներ չեն եղել:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից