Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը
Մենք՝ 90-ականների սերունդը, ծնվել և մեծացել ենք ամոթի զգացումով:
Դեռ շատ մանուկ հասակում ամաչում էինք, որ ապրում ենք մի երկրում, որի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո ամաչում էինք, որ մեզ հետ հավասար նույն օդն են շնչում Նաիրի Հունանյանն ու իր նմանները:
Ամաչում էինք, որ մի բուռ երկրում ապրում են ստահակներ, ովքեր սեփական շահի համար կարող են վտանգել անգամ, պետականությունը:
Ամաչեցինք, երբ թմրամոլներն ու հարբեցողները իրենց դալբայոբ կնքած տականքների գլխավորությամբ կրակի տվեցին մայրաքաղաքի կենտրոնը:
Ամաչեցինք, երբ քառօրյա պատերազմը սկսեցին շահարկել հանուն քաղաքական դիվիդենտների: Ամաչեցինք, երբ հանուն քաղաքական շահի սպանվեցին ոստիկաններ: Ամաչեցինք, երբ հակապետական պատուհասները իշխանություն զավթեցին: Ամաչեցինք, երբ Ազգային հերոսների վրա քրեական գործեր կարվեցին: Ամաչեցինք, ամաչում ենք ու դեռ կամաչենք, քանի դեռ Հայաստանում ունենք նման ոստիկանություն, որը դարձել է գործիք անմեղսունակ ղեկավարի ձեռքում:
Քիչ առաջ ձերբակալվեց Ruben Melikyanը և մի շարք այլ իրավաբաններ, չմանրամասնեմ, թե ինչու, որովհետև անգամ նրան ձերբակալող ոստիկանները չեն կարող հիմնավորել դա, ուղղակի անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը:
Տղերք սթափվե՛ք, արդեն ծիծաղելի չեք: Վաղը սրա համար պատասխան եք տալու: Ձեր ղեկավարներին բացատրեք, որ իրենց հրամանները ապօրինի են, իսկ եթե այդքան համարձակություն չունեք, ուղղակի դուրս եկեք համակարգից, մի պղծեք ուսադիրի պատիվը:
Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը
Մենք՝ 90-ականների սերունդը, ծնվել և մեծացել ենք ամոթի զգացումով:
Դեռ շատ մանուկ հասակում ամաչում էինք, որ ապրում ենք մի երկրում, որի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո ամաչում էինք, որ մեզ հետ հավասար նույն օդն են շնչում Նաիրի Հունանյանն ու իր նմանները:
Ամաչում էինք, որ մի բուռ երկրում ապրում են ստահակներ, ովքեր սեփական շահի համար կարող են վտանգել անգամ, պետականությունը:
Ամաչեցինք, երբ թմրամոլներն ու հարբեցողները իրենց դալբայոբ կնքած տականքների գլխավորությամբ կրակի տվեցին մայրաքաղաքի կենտրոնը:
Ամաչեցինք, երբ քառօրյա պատերազմը սկսեցին շահարկել հանուն քաղաքական դիվիդենտների:
Ամաչեցինք, երբ հանուն քաղաքական շահի սպանվեցին ոստիկաններ:
Ամաչեցինք, երբ հակապետական պատուհասները իշխանություն զավթեցին:
Ամաչեցինք, երբ Ազգային հերոսների վրա քրեական գործեր կարվեցին:
Ամաչեցինք, ամաչում ենք ու դեռ կամաչենք, քանի դեռ Հայաստանում ունենք նման ոստիկանություն, որը դարձել է գործիք անմեղսունակ ղեկավարի ձեռքում:
Քիչ առաջ ձերբակալվեց Ruben Melikyanը և մի շարք այլ իրավաբաններ, չմանրամասնեմ, թե ինչու, որովհետև անգամ նրան ձերբակալող ոստիկանները չեն կարող հիմնավորել դա, ուղղակի անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը:
Տղերք սթափվե՛ք, արդեն ծիծաղելի չեք: Վաղը սրա համար պատասխան եք տալու:
Ձեր ղեկավարներին բացատրեք, որ իրենց հրամանները ապօրինի են, իսկ եթե այդքան համարձակություն չունեք, ուղղակի դուրս եկեք համակարգից, մի պղծեք ուսադիրի պատիվը:
#save_law
Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից