Երկար տարիներ ակտիվ հասարակական գործունեություն իրականացնելով բուհական միջավայրում` քիչ թե շատ տեղյակ եմ մեր երկրում կրթության որակից և ուսանողների կամ աշակերտների կրթության նկատմամբ գիտակցության մակարդակից։ Պետք է արձանագրենք, որ մեր երկրում կրթություն ստանալու հնարավորությունները մեղմ ասած ծանր վիճակում են, ինչի պատճառները շատ տարբեր են: Դրանում մեղավոր են և' ոլորտի պատասխանատուները և' կրթության շահառուները։
Հիմա ըստ էության։ Խոսենք բուհերում տիրող իրավիճակի մասին. Ի՞նչ են անում շահառուները, այս դեպքում ուսանողները։ Եթե մի կողմ դնենք առանձին դեպքերը, հիմնականում հարմարվում են այն անորակ գիտելիքի մատուցման հետ, որը տրվում է իրենց վճարի դիմաց, հասկանում ենք չէ, մենք վճարում ենք ( բավականին շատ ) գումար, որպեսզի վերցնենք վատ ապրանք, փչացած կամ հնացած, որը մեզ պետք չի, բայց հանգիստ վերցնում ենք, դե որովհետև այդպես հարմար է, այդ պահին լավ է, գնահատականը կարևորը կստանանք։ Սա շատ ցավալի է, բայց այս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ կտրուկ փոփոխություններ չկան և' կրթության ոլորտում և' աշխատաշուկայում։ Իսկ ի՞նչ են անում ոլորտի պատասխանատուները. Կարծում եմ ոլորտի պատասխանատուների բեռն է այդ փոփոխությունների իրականացումը, ինչը մեղմ ասած չի իրականացվում։ Իսկ հիմա ավելի կոնկրետ.
Ի՞նչ են արել այսօրվա ոլորտի պատասխանատուները դրական տեղաշարժի համար. ՈՉԻՆՉ Նրանց պարտավորվածությունը ավելի շատ պետք է լիներ, որովհետև նրանք իշխանության գալուց հնարավոր բոլոր մեթոդներով բոլոր ստրուկտուրաները քլնգում էին, այս ընթացքում, շատ մոտ կանգնած լինելով ոլորտին, չեմ նկատել և ոչ մի դրական փոփոխություն, այլ լրիվ հակառակը։ Այս կարճ ժամանակում, դրականի փոխարեն հասցրել են բավականին շատ բացասական փոփոխություններ իրականացնել, դե կարծում եմ չարժի առանձին անդրադառնալ, բոլորդ էլ տեղյակ եք։ Ի՞նչ են անում հենց հիմա. Մանկապարտեզները բացեցին, բուհերն ու դպրոցները շարունակում են փակ պահել ու դեռ ակնարկում են, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերից էլ է շարունակվելու կրթության հեռավար ( Զումով ) տարբերակը։ Ակնհայտ է չէ, որ վիրուսի տարածման տեսանկյունից մանկապարտեզները ավելի վտանգավոր են, որովհետև այդ տարիքի երեխաները չեն գիտակցում վտանգը և ունակ չեն հիգիենայի բավարար պայմաններ ապահովել, բայց վիրուսի ատմասկով շարունակում են բուհերն ու դպրոցները փակ պահել. ԻՆՉՈւ՞ Կարծում եմ ակնհայտ է: Կրկին այդ վախը, այդ չարաբաստիկ վախն է ստիպում օրվա իշխանություններին փակ պահել կրթօջախները, որովհետև հենց բուհերում և դպրոցներում են հավաքվում պահանջատերները` երիտասարդները, և իշխանության վտանգները չեզոքացնելու տեսանկյունից, շատ հարմար է փակ պահել այդ հաստատությունները, իսկ ինչի դիմաց է սա արվում. ԴԵԳՌԱԴԱՑՄԱՆ Տեղյա՞կ եք առհասարակ ինչ է կատարվում այսօր հեռավար ուսուցման անվան տակ։ Բազմաթիվ ուսանողներ և աշակերտներ չունեն համապատասխան հնարավորություն, այդ տարբերակով կրթություն ստանալու, բազմաթիվ են նաև սաչոկները, ովքեր միանում են զումին որպեսզի դասախոսը ֆիքսի ներկայությունը և չեն մասնակցում դասին, բայց ինչ, ամեն ինչ նորմալ է, կարևորը վտանգը չկա։
Խոսքս ուղղում եմ կրթության ոլորտի պատասխանատուներին. Այս ոճով շարունակելու և ոլորտը այս ձև կործանելու դեպքում, սեպտեմբեր ամսից հանդիպելու եք շատ մեծ դիմադրության։ << Սիրելիներս >> մի արեք, ուղղակի մի արեք, հանդիպելու եք կործանարար դիմադրության։
Կրթության ոլորտի կործանումը
Երկար տարիներ ակտիվ հասարակական գործունեություն իրականացնելով բուհական միջավայրում` քիչ թե շատ տեղյակ եմ մեր երկրում կրթության որակից և ուսանողների կամ աշակերտների կրթության նկատմամբ գիտակցության մակարդակից։ Պետք է արձանագրենք, որ մեր երկրում կրթություն ստանալու հնարավորությունները մեղմ ասած ծանր վիճակում են, ինչի պատճառները շատ տարբեր են: Դրանում մեղավոր են և' ոլորտի պատասխանատուները և' կրթության շահառուները։
Հիմա ըստ էության։
Խոսենք բուհերում տիրող իրավիճակի մասին.
Ի՞նչ են անում շահառուները, այս դեպքում ուսանողները։
Եթե մի կողմ դնենք առանձին դեպքերը, հիմնականում հարմարվում են այն անորակ գիտելիքի մատուցման հետ, որը տրվում է իրենց վճարի դիմաց, հասկանում ենք չէ, մենք վճարում ենք ( բավականին շատ ) գումար, որպեսզի վերցնենք վատ ապրանք, փչացած կամ հնացած, որը մեզ պետք չի, բայց հանգիստ վերցնում ենք, դե որովհետև այդպես հարմար է, այդ պահին լավ է, գնահատականը կարևորը կստանանք։ Սա շատ ցավալի է, բայց այս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ կտրուկ փոփոխություններ չկան և' կրթության ոլորտում և' աշխատաշուկայում։
Իսկ ի՞նչ են անում ոլորտի պատասխանատուները.
Կարծում եմ ոլորտի պատասխանատուների բեռն է այդ փոփոխությունների իրականացումը, ինչը մեղմ ասած չի իրականացվում։
Իսկ հիմա ավելի կոնկրետ.
Ի՞նչ են արել այսօրվա ոլորտի պատասխանատուները դրական տեղաշարժի համար.
ՈՉԻՆՉ
Նրանց պարտավորվածությունը ավելի շատ պետք է լիներ, որովհետև նրանք իշխանության գալուց հնարավոր բոլոր մեթոդներով բոլոր ստրուկտուրաները քլնգում էին, այս ընթացքում, շատ մոտ կանգնած լինելով ոլորտին, չեմ նկատել և ոչ մի դրական փոփոխություն, այլ լրիվ հակառակը։
Այս կարճ ժամանակում, դրականի փոխարեն հասցրել են բավականին շատ բացասական փոփոխություններ իրականացնել, դե կարծում եմ չարժի առանձին անդրադառնալ, բոլորդ էլ տեղյակ եք։
Ի՞նչ են անում հենց հիմա.
Մանկապարտեզները բացեցին, բուհերն ու դպրոցները շարունակում են փակ պահել ու դեռ ակնարկում են, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերից էլ է շարունակվելու կրթության հեռավար ( Զումով ) տարբերակը։ Ակնհայտ է չէ, որ վիրուսի տարածման տեսանկյունից մանկապարտեզները ավելի վտանգավոր են, որովհետև այդ տարիքի երեխաները չեն գիտակցում վտանգը և ունակ չեն հիգիենայի բավարար պայմաններ ապահովել, բայց վիրուսի ատմասկով շարունակում են բուհերն ու դպրոցները փակ պահել.
ԻՆՉՈւ՞
Կարծում եմ ակնհայտ է: Կրկին այդ վախը, այդ չարաբաստիկ վախն է ստիպում օրվա իշխանություններին փակ պահել կրթօջախները, որովհետև հենց բուհերում և դպրոցներում են հավաքվում պահանջատերները` երիտասարդները, և իշխանության վտանգները չեզոքացնելու տեսանկյունից, շատ հարմար է փակ պահել այդ հաստատությունները, իսկ ինչի դիմաց է սա արվում. ԴԵԳՌԱԴԱՑՄԱՆ
Տեղյա՞կ եք առհասարակ ինչ է կատարվում այսօր հեռավար ուսուցման անվան տակ։ Բազմաթիվ ուսանողներ և աշակերտներ չունեն համապատասխան հնարավորություն, այդ տարբերակով կրթություն ստանալու, բազմաթիվ են նաև սաչոկները, ովքեր միանում են զումին որպեսզի դասախոսը ֆիքսի ներկայությունը և չեն մասնակցում դասին, բայց ինչ, ամեն ինչ նորմալ է, կարևորը վտանգը չկա։
Խոսքս ուղղում եմ կրթության ոլորտի պատասխանատուներին.
Այս ոճով շարունակելու և ոլորտը այս ձև կործանելու դեպքում, սեպտեմբեր ամսից հանդիպելու եք շատ մեծ դիմադրության։
<< Սիրելիներս >> մի արեք, ուղղակի մի արեք, հանդիպելու եք կործանարար դիմադրության։
Հ.Գ. Թույլ չենք տալու կործանել սերունդներին։
#Արտակարգ_վախկոտները
Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից