Կարծիք

12.06.2020 16:15


Մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը ձեռք է բերում առօրեական բնույթ

Մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը ձեռք է բերում առօրեական բնույթ

Արտակարգ դրությունը 3-րդ անգամ երկարաձգելու կառավարության որոշմամբ պայմանավորված՝ Ruben Melikyanն Ազգային ժողովի դիմաց իրականացնում էր ՄԻԱՅՆԱԿ ակցիա՝ արտահայտելով իր քաղաքացիական անհամաձայնությունը, քանի որ այդ որոշման արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում է մարդկանց հավաքների ազատության հիմնարար իրավունքը։

Իրավական հանրույթի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ևս փորձել էին արտահայտել իրենց մտահոգությունը՝ մարդու իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմամբ պայմանավորված, Ռուբեն Մելիքյանի հետ միաժամանակ բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության կողմից։

Տեղի ունեցավ, ըստ էության, վարչական ձերբակալում, ինչի իրավաչափությունը հետագա անդրադառնալիք է։

Այնուհետև բերման ենթարկվեցին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ ի աջակցություն Ռուբեն Մելիքյանի հավաքված քաղաքացիները։

Կարելի է արձանագրել, որ մարդու իրավունքների անհամաչափ ոտնահարումը ձեռք է բերում առօրեական բնույթ։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը