Կարծիք

12.06.2020 16:16


ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար

ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Վարչապետը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), երբ այդ գումարները կարելի էր ուղղել բուն վարակի տարածումը կանխելու համար՝ մատնանշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրները այդքան գումար չեն բաժանել: Հիշեցնեմ, որ դեռ մարտ 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն առաջարկել էր պետական միջոցները ծախսել հիվանդների բուժման, կարանտինային պայմանների ապահովման և պարենավորման վրա: Առհասարակ, անհնար է և հիմարություն կարանտինի պայմաններում խրախուսել տնտեսական ակտիվությունը: Ցավոք, կառավարությունը, տուրք տալով իր պոպուլիստական գործելաոճին, անտեսեց բոլոր առաջարկությունները և օգնության ձեռքերը:

Ներկայումս ճգնաժամն ավելի է խորանում, իսկ կառավարության զուտ ցանկությունը բավարար չէ խնդիրները հաղթահարելու համար: Հարկավոր է օր առաջ ապահովել ազգային ներուժի համախմբում` մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները:

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը