Դարձել եմ Դանիբեկյանի քթի զոհը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)
Նարեկ Մանթաշյաննօրեր առաջ հրավիրված էր հարցաքննման որպես վկա քթի գործով, հետագայում պարզվեց, որ նա ներգրավված է որպես կասկածյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա խոսքով այս գործն ինքնին ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում: Կոչուբաևը համոզված է, որ եթե գործը ընթացք ստանա, ապա Նարեկ Մանթաշյանի գործը լինելու է հերթական քաղաքական հետապնդումը Հայաստանում:
Ինքնին գործը, որն անվանվում է քթի գործ, բավականին հետաքրքրական է և պարզ է, որ դրանում կան քաղաքական շարժառիթներ, որովհետև օրինակները մեր իրականության մեջ բազում են, երբ այս կամ այն պաշտոնյայի անձնական կյանքից լուսանկարներ են հրապարակվել, և դրանց առթիվ որևէ գործողություն չի իրականացվել։ Այս մասին լրագրողնեձրի հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Ամիսներ առաջ մեր ընկերներից երկուսը նույնպես Աննա Դանիբեկյանի հետ կապված ունեցան խնդիրներ և 2 ամսով կալանավորվեցին։ Ես էլ դարձել եմ քթի զոհը։ ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահի ազատության հարցը քննելու դատը հետաձգելու համար Դանիբեկյանը գնացել էր քթի պլաստիկ վիրահատության։ Մենք տեսակով տարբերվում ենք Նիկոլ Փաշինյանից և չենք պատրաստվում փախչել։ Բոլոր կանչվող դեպքերում ներկայանալու ենք և տալու ենք պատասխաններ։ Երկրում ստեղծվել է իրավիճակ, որ, փաստացի, Դանիբեկյանն ամենապաշտպանված անձերից է»,-ասաց Մանթաշյանը։
Դարձել եմ Դանիբեկյանի քթի զոհը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)
Նարեկ Մանթաշյանն օրեր առաջ հրավիրված էր հարցաքննման որպես վկա քթի գործով, հետագայում պարզվեց, որ նա ներգրավված է որպես կասկածյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա խոսքով այս գործն ինքնին ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում: Կոչուբաևը համոզված է, որ եթե գործը ընթացք ստանա, ապա Նարեկ Մանթաշյանի գործը լինելու է հերթական քաղաքական հետապնդումը Հայաստանում:
Ինքնին գործը, որն անվանվում է քթի գործ, բավականին հետաքրքրական է և պարզ է, որ դրանում կան քաղաքական շարժառիթներ, որովհետև օրինակները մեր իրականության մեջ բազում են, երբ այս կամ այն պաշտոնյայի անձնական կյանքից լուսանկարներ են հրապարակվել, և դրանց առթիվ որևէ գործողություն չի իրականացվել։ Այս մասին լրագրողնեձրի հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Ամիսներ առաջ մեր ընկերներից երկուսը նույնպես Աննա Դանիբեկյանի հետ կապված ունեցան խնդիրներ և 2 ամսով կալանավորվեցին։ Ես էլ դարձել եմ քթի զոհը։ ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահի ազատության հարցը քննելու դատը հետաձգելու համար Դանիբեկյանը գնացել էր քթի պլաստիկ վիրահատության։ Մենք տեսակով տարբերվում ենք Նիկոլ Փաշինյանից և չենք պատրաստվում փախչել։ Բոլոր կանչվող դեպքերում ներկայանալու ենք և տալու ենք պատասխաններ։ Երկրում ստեղծվել է իրավիճակ, որ, փաստացի, Դանիբեկյանն ամենապաշտպանված անձերից է»,-ասաց Մանթաշյանը։
Մանրամասները՝ Yerevan.today- ի տեսանյութում: