Լավ, օկ, հասկացանք, ևս մեկ ամսով երկարաձգեցիք արտակարգ դրությունը, հետո՞, գուցե, ևս մեկ ամսով, ու էլի, ու էլի... իսկ հետո՞։ Ու այս ամբողջ շրջանում ցույցեր անել արգելված է։ Օկ։ Դա էլ հասկացանք։ Բայց արդյոք գործող իշխանությունները չե՞ն հասկանում, որ իշխանության ռեյթինգի, իրական ռեյթինգի պահպանման միակ ճանապարհը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է, ստեղծված ճգնաժային պայմաններում արդյունավետ կառավարումը։ Եվ առանց դրա դժգոհության ալիքը հնարավոր չէ սանձել։ Եվ եթե անգամ չլինեն «նախկինները», կգան «նորերը», որոնք կփորձեն մի բան փոխել։ Իսկ այդ պարագայում ի՞նչ եք ասելու ու ի՞նչ եք անելու։ Չէ՞ որ արտակարգ դրության երկարաձգումը հավերժ չի կարող տևել, իսկ «բոբո նախկինները» պիտակն էլ չի աշխատելու։
Իսկ այն, որ արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական նպատակ է հետապնդում, երկու ամսից ավել ինձ՝ որպես ՀՀ քաղաքացուն, ապացուցում էին հենց իշխանությունները, երբ արտակարգ դրության ժամանակ փողոցներում ոստիկաններին մոմով էինք փնտրում, երբ անգամ տեղաշարժի խիստ սահմանափակման օրերին փողոցները լի էին զբոսնող մարդկանցով, երբ հիվանդանոցներում տեղերի պակասի խնդիրը լուծելու համար ոչ մի քայլ չարեցիք, իսկ թեստերի պակասի մասին սկսեցինք մտածել միայն այն ժամանակ, երբ դրանց պակասը զգացվեց։ Ցուցակը կարելի է շարունակել։
Եթե անգամ չլինեն «նախկինները», կգան «նորերը»

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից