Քաղաքական

12.06.2020 18:09


Հերթական ֆեյք գործարանը․ Փաշինյանի բացած և չգործող գործարանների թիվը շարունակում է աճել

Հերթական ֆեյք գործարանը․ Փաշինյանի բացած և չգործող գործարանների թիվը շարունակում է աճել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել է մասնակցել մեկ տասնյակի հասնող գործարանների բացման արարողության, որոնք իրականում այդպես էլ չեն գործել։

Այդ գործարանների բացումը իրականում եղել է քարոզչական նպատակով։ Իշխանություններն ըստ էության ի սկզբանե իմացել են, որ անհնար է դրանց գործարկումը, բայց «տնտեսական հեղափոխության» ֆիկցիա ապահովելու համար գնացել և կարմիր ժապավեններ են կտրել։

Այս ընթացքում մենք մի քանի հրապարակմամբ բացահայտել ենք այս կամ այն գործարանի ֆեյք լինելը։ Մեր հրապարակումների շնորհիվ հանրությունը տեղեկացավ, որ վարչապետի մասնակցությամբ և մեծ աղմուկով բացված Վանաձորի գազաբալոնների գործարանը իրականում չի գործում։

2018 թվականի դեկտեմբերի 22-ին գազաբալոնների գործարանի տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարվեց հայ-իրանական մեքենաների արտդարության կազմակերպման մասին։ Իշխանական մեդիան վստահեցնում էր, որ շուտով կսկսեն Վանաձորում արտադրել նաեւ հայ-իրանական Sayna Armenina մեքենա. «Ոչ մեկն այդ մասին չգիտեր, դա անակնկալ է: Մենք ունենք պայմանավորվածություն, Հայաստանում մեքենայի արտադրությունը կազմակերպելու համար: Եթե հասցնենք, մարտ ամսից մեր հայկական մեքենաները կմտնեն գոնե հայկական շուկա: Մեքենան միանգամից լինելու է նաեւ գազաբալոնով, որպեսզի աշխատի գազ, բենզին համակցությամբ: Գինը հիմա դեռ չեմ կարող ասել, որովհետեւ պայմանավորվեցինք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպենք քննարկենք, թե ո՞նց պետք է անենք, որպեսզի դառնա մատչելի, որպեսզի Հայաստան հին մեքենաների ներկրումը դադարեցվի եւ ունենանք նմանատիպ մեքենաներ»:

Վարչապետ Փաշինյանը մեքենաների արտադրության մասին խոսում էր իր ասուլիսների և հարցազրույցների ժամանակ։

Այս հայտարարությունից անցել է մեկ ու կես տարի, բայց ինչպես սպասելի էր՝ այս գործարանը ևս համալրեց ֆեյք գործարանների շարքերը, որը կրկին բացվել է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը