Կարծիք

12.06.2020 20:29


Մենք շարունակում ենք լինել կորոնավիրուսի վարակվածությամբ տարածաշրջանի բացառիկ բացասական ռեկորդակիրը․ ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Մենք շարունակում ենք լինել կորոնավիրուսի վարակվածությամբ տարածաշրջանի բացառիկ բացասական ռեկորդակիրը․ ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

ՊԱՐԶ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Կամ ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

• Այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 612, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 15 281 է, մահվան դեպքերինը՝ 344: Ցավալիորեն, մենք շարունակում ենք լինել տարածաշրջանի բացառիկ բացասական ռեկորդակիրը:

• Ուղիղ 10 օր առաջ ՀՅԴ ԳՄ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով գումարել ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ քննարկելու և գնահատական տալու առկա իրավիճակին, քննարկելու համավարակի կառավարումը ձախողած բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվութան խնդիրը, ինչպես նաև համազգային ներուժի միավորման ճանապարհով գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ:

• Քաղաքական և քաղաքակրթական այս պահանջին, որն ըստ էության ընդդիմադիր ողջ քաղաքական դաշտի պահանջն է, վարչապետը պատասխանում է փողոցային, արդեն սովորական դարձած բառապաշարով՝ մանիպուլացնելով հասարակությանն ու արժեզրկելով իր պաշտոնը:

• ՀՀ առողջապահության նախարարը օրեր առաջ բարեկամ երկրի՝ համավարակի դեմ պայքարի հաջողությունը մանիպուլյատիվ է համարում, ժամեր անց՝ ներողություն խնդրում, իսկ օրեր անց՝ պատրաստակամություն հայտնում ընդունելու նրանց աջակցությունը:

• Հիվանդանոցներում մահճակալների սակավությամբ մերժվում է հիվանդների հոսպիտալացումը, մահեր ենք արձանագրում: Վարչապետը դժողք մտնելու հայտարարությամբ է հանդես գալիս: Իրականում պարզվում է, որ սուբյեկտիվ պատճառներով չեն օգտագործվում մի շարք հիվանդանոցների ռեսուրսները:

• Իրավիճակին պատերազմական գնահատական է տրվում, իսկ պատերազմը տանուլ տվող հրամանատարի հասցեին քննադատություններն ու որդեգրած մարտավարությունները քննադատող անձինք և ուժերը՝ հայտարարվում դավաճաններ:

• Արցախյան ազատագրական պայքարում հաղթած, ինքնորոշման իրավունք իրացրած և զինադադար պարտադրած կողմի հետ ԵԽ-ն խոսում են որպես «օկուպանտի»:

• Իշխող քաղաքական ուժը ոչ միայն մեկուսացել է և մերժում է ցանկացած ներքին երկխոսություն, այլև հայտնվել է արտաքին երկխոսության աննախադեպ մեկուսարանում:

• Այսօր խորհրդարանը Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկրաձգման որոշում է ընդունում՝ առանց քննելու իրավիճակը, առանց գնահատականներ տալու ձախողումներին, կառավարության գործողություններին: Պոպուլիստական աճպարարությամբ ձախողման պատասխանատվությունը նետվում է ժողովրդի վրա, կամ՝ կիսվում ժողովրդի հետ:

• Այսօր ԱԺ դարպասների մոտ, կանոնների պահպանմամբ ակցիա իրականցնող իրավապաշտպաններ Ռ. Մելիքյանին և ևս երկուսի, որոնք հանդես էին գալիս խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքի պահանջով, բերման են ենթարկում:

• Ավելի ուշ ոստիկանության բաժանմունքի առջևից բերման են ենթարկվում վերոհիշյալ իրավապաշտպաններին աջակցության եկած խաղաղ ակցիա իրականացնող այլ տասնյակ իրավապաշտպանների և ակտիվիստների:

• Աժ-ում շարունակվող նիստի ընթացքում չի հնչում, չի քննարկվում համավարակի կառավարման կոնտեքստում մարտավարության կամ ռազմավարության փոփոխության ոչ մի ծրագրային քաղաքականություն, չկան ընթացիկ կառավարումը ձախողած մեղավորներ, պատասխանատուներ…

• Երկրում շարունակվում է ազգային պառակտման և «ասֆալտին փռելու» վարքաբանությունը…

• Հարց՝ ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել: Ինչի՞ն է ծառայելու արտակարգ դրության մեկ ամսով երկարաձգումը…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը