Կարծիք

13.06.2020 09:39


Ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալ են հանրայնացրել

Ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալ են հանրայնացրել

Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել՝ մոտ 3500 մարդ։

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։
Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում է, որ մեյլ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի։
Հ․Հ․Հ․Գ․ Որքանո՞վ է հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երեւի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեւ չստուգվի, պարզ չի լինի։

Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի։

ՏՏ անվտանգության փորձագետ

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը