Լրահոս

13.06.2020 10:12


Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հունիսի 12-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 17:33-ին:

Այրվել են վագոն-տնակը՝ մոտ 18 քմ և մոտ 100 քմ խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը