Լրահոս

13.06.2020 10:30


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1․8 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1․8 հա տարածք

Հունիսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ, Ագարակաձոր գյուղում՝ 4500 քմ,

Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում՝ 300 քմ, Արգավանդ գյուղում՝ 1000 քմ, 700 քմ, Նորակերտ գյուղում՝ 2500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը