Կարծիք

13.06.2020 15:45


Մինչև դու տեսանյութերի ֆլեշմոբ ես անում, թշնամի պետությունը Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների տվյալներն է հանրայնացրել

Մինչև դու տեսանյութերի ֆլեշմոբ ես անում, թշնամի պետությունը Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների տվյալներն է հանրայնացրել

Ա՛յ խեղկատակ, մինչև տեսանյութերի ֆլեշմոբ ես անում թշնամի պետությունը Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների տվյալներն է հանրայնացրել:

Սա արդեն խոսում է, որ մենք ոչ թե խոցելի ենք, այլ պարզապես ոչնչացված: Ո՞նց, մեկը կարա բացատրի, ո՞նց կարա մեր համակարգը այդքան թույլ լինի:

Մի քանի օր առաջ հրապարակվել էին Հայաստանում վիրուսից մահացած անձանց տվյալները, իսկ հիմա...

Ասում եք կորոնավիրուսը պատերազմա ու մեղավորներին պատերազմի օրենքներով պետք է պատժել: Քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի, ավելի վաղ մահացած անձանց տվյալների արտահոսքի ու վիրուսի դեմ իրական պայքարի փոխարեն ֆլեշմոբով չակերտավոր կռիվ տալու համար քեզ թերևս ամենածանր պատիժն է հասնում:

Թող էսքանից հետո ոչ մեկ ծպտուն չհանի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման վերաբերյալ: Պետական համակարգում իսկական բառդակա:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը