Կարծիք

13.06.2020 11:50


Այո՛, Նիկոլ, եթե մեր ժողովուրդը պետական մտածողություն ունենար, դու հիմա Լևոնի հետ կլինեիր բանտում

Այո՛, Նիկոլ, եթե մեր ժողովուրդը պետական մտածողություն ունենար, դու հիմա Լևոնի հետ կլինեիր բանտում

Այո՛, Նիկոլ, դու ճիշտ ես, մեր ժողովրդի մի մեծ մասը չունի պետական մտածողություն, ինչպես և դու, քանզի եթե ունենար, չէր օգնի քեզ և թույլ չէր տա քեզ, որ փողոցով տապալես սեփական պետության սահմանադրական կարգն ու բռնազավթես իշխանությունը, եթե ունենար՝ այն օրը, երբ դու հայտարարեցիր, որ կա՛մ դու կլինես վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, քեզ կշպրտեր ամբիոնից՝ դեպի քաղաքական աղբանոց...

Այո՛, Նիկոլ, եթե մեր ժողովուրդը պետական մտածողություն ունենար, դու հիմա՝ որպես պետական հանցագործ, քաղաքական հորդ՝ Լևոնի հետ կլինեիր բանտում, իսկ Ռոբերտ Քոչարյանը կլիներ ազգային հերոս, բայց դեռ ամեն բան առջևում է, քանզի իմ պես պետական տղերքը մեր ժողովրդի մեջ սերմանելու են պետական մտածողություն ու փրկելու են Հայաստանը քո պես հակապետական մտածողություն ունեցող տարրերից...

Եվ ուրեմն, կեցցե սահմանադրական, իրավական, ազգային ու ժողովրդավարական այն Հայաստանը, որը վաղն է գալու....

Իմ խաբված և օգտագործված ժողովուրդ...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը