Լրահոս

13.06.2020 12:05


Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին, ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ։

Փրկարարները Վանաձոր գետից դուրս են բերել Սարգիս Կ․-ին (ծնված 1995 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցնեը։

Այս խորագրի վերջին նյութերը