Ալեն Սիմոնյանը բնակարան է գնել, կինն էլ՝ ավտոմեքենա
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյաննու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը և 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։
Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։
Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ և 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ, որը պատգամավորը վերցրել է բանկից որպես վարկ։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ և 19 հազար դոլար։ Նա ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ և 398 հազար դրամ որպես փոխառություն։
Ալեն Սիմոնյանը բնակարան է գնել, կինն էլ՝ ավտոմեքենա
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը և 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։
Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։
Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ և 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ, որը պատգամավորը վերցրել է բանկից որպես վարկ։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ և 19 հազար դոլար։ Նա ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ և 398 հազար դրամ որպես փոխառություն։
Աղբյուրը՝ armlur.am