Իշխանության հասնելուց որոշ ժամանակ անց հայրենի քաղաքի մատույցներում տեղադրվում է իր՝ առաջնորդի արձանը։ Ապա, իր իսկ բացահայտ թելադրանքով, ամեն քայլափոխի բոլորս պետք է ստիպված «հպարտանանք» և կարդանք առաջնորդի «հանճարեղ» խոսքերն ընտանիքի, օջախի և այլ դատարկաբանությունների մասին։ Բոլոր հեռուստաալիքներով, համացանցային հաղորդումներով ստիպված ես լսել, երեկ վարակված, այսօր առողջացած առաջնորդի ելույթ-սպառնալիքները, այպես կոչված «լայվերը», «մասնագիտական» խորհուրդները։
Այսօր էլ չես կարող փողոցում հանգիստ քայլել․ իր խզված տենորով քեզ է հետևում, խորհուրդներ տալիս ինքնասիրահարված, «ամենագետ», բանասեր, սակայն Նար-Դոսին Թումանյանից չտարբերող վարչապետը։
Հարգելի վարչապետ, եթե դուք համոզված եք ձեր իմաստության մեջ և չեք դիմանում առանց այլոց հետ ամենօրյա շփումների, խնդրում եմ կանգնեք հայելու առաջ (նկատի չունեմ Հայելու առաջ հաղորդումը) խոսեք, խոսեք, սպառնացեք, սպառնացեք, խորհուրդներ տվեք, ժպտացեք, զայրացեք․․․
Ինքնասիրահարվածը․ իսկ մենք հոգնել ենք

ԻՍԿ ՄԵՆՔ ՀՈԳ-ՆԵԼ ԵՆՔ"
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից