Դիմակ կրելը բաց տարածությունում կյանքեր չի փրկում, եթե չասեմ՝ վնաս է առողջությանը շոգ եղանակին փակել քիթը, պարզապես ապաշնորհ իշխանությունն իր անկարողությունը բարդում է դիմակ չկրողների վրա:
Եթե իշխանությունն իրոք ուզում է փրկել կյանքեր, պիտի պայմաններ ստեղծի, որ հիվանդության ախտանիշ ունեցող մարդիկ կարողանան անվճար թեստավորվել, շատերին եմ ճանաչում, որ տանը տաքությամբ պառկած են, բայց չունեն 20-25000 դրամ, որ թեստավորվեն, իսկ անվճար թեստը կա՛մ ծանոթով է, կա՛մ շատ բարդացված կարգով, նույնը վերաբերում է թոքերի համակարգչային ստուգմանը:
Ահավոր է համավարակի ախտանիշ ունեցող մարդկանց բուժսպասարկումը՝ կամ բուժօգնություն չեն ստանում, կամ էլ ստանում են ուշացած: Հայաստանում չեք գտնի մի քաղաքացի, որ չերազի օր առաջ դուրս գալ այս մղձավանջից, մարդիկ միայնակ են իրենց հիվանդության, անհանգստության ու ապագայի իրենց անորոշ պատկերացումների հետ:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլը. հանիրավի մեղադրում է հայ ժողովրդին, այդ նույն ժողովուրդը նաև Ախալքալաքում է, բայց Վրաստանի իշխանությունների համավարակի դեմ բանիմաց պայքարի շնորհիվ համարյա ՛՛պացիենտ՛՛ չունեն:
Ինքնասիրահարված վարչապետը այդպես էլ չհասկանալով, որ միակ մեղավորը այս մղձավանջի ինքն է՝ ջղաձգումներով և ճղճղան ձայնով խորացնում է մղձավանջը, քանի որ մարդիկ չեն տեսնում իրական պայքար վարակի դեմ, այլ միայն մեղադրանքներ, ու խորանում է հուսահատությունը:
Օր առաջ ազատվել Նիկոլից, փրկել կյանքեր

Ելքը՝ օր առաջ ազատվել Նիկոլից, փրկել կյանքեր..․
Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից