Կարծիք

14.06.2020 10:33


Սա այլևս բռնապետություն է․ Գևորգ Պետրոսյան

Սա այլևս բռնապետություն է․ Գևորգ Պետրոսյան

«Սա այլևս բռնապետություն է, որովհետև քաղաքական կուսակցության ղեկավարը կարծիք հայտնելու համար էսպիսի հետապնդման ենթարկվի՝ սա ուրիշ անվանում չունի»,-այսօր Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցող խուզարկության վերաբերյալ այսպես արտահայտվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա կոչ արեց բոլոր միջազգային կառույցներին ուշադրությունը բևեռել այս երևույթի վրա։ Տեսնեն, թե իրավապահ մարմինները ինչ կոնկրետ գործողություններ են իրականացնում, իրենք կտան դրա իրավական, ապա նաև քաղաքական գնահատականը։

«Բայց սա բացահայտ քաղաքական հետապնդում է, և ես էն օրը եթերում հայտարարեցի, որ եթե սրանից հետո, էս մեր ելույթներից հետո որևէ մեկը ձերբակալվեց կամ կալանավորվեց, նա այլևս քաղբանտարկյալ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ պնդում էր՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, այ հիմա, թող իմանա, որ իրական քաղբանտարկյալները նրանք են, ովքեր հիմա կձերբակալվեն»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը