Հայաստանում կա քաղաքական վիրուսի համաճարակ․ այդ վիրուսի անունն է «նիկոլավիրուս վուլգարիս»
Անցյալ շաբաթ Նիկոլը «քաղաքական կորոնավիրուս» անվանեց նրանց, ովքեր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու համար իր հրաժարականն են պահանջում։ Թե բա. «Պատերազմի ժամանակ ինչպե՞ս կարելի է հրամանատարին քննադատել»։
Միաժամանակ Նիկոլը և իր թայֆեն, նույն պատերազմի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր են ծեծում ԱԺ-ում, այսօր էլ ընդդիմադիր մեկ այլ խմբակցության ղեկավարի տանը և կուսակցության գրասենյակներում խուզարկություններ են անում (պատգամավորական անձեռնմխելիությո՞ւն, չէ, չենք լսել)։
Բայց Նիկոլն իրականում մեկ հարցում ճիշտ է. Հայաստանում բացի նոր կորոնավիրուսի համաճարակից իսկապես կա նաև մեկ այլ՝ քաղաքական, վիրուսի համաճարակ։
Այդ վիրուսի անունն է «նիկոլավիրուս վուլգարիս»։
NICOLAEVIRUS VULGARIS — քաղաքական կորոնավիրուս, պոպուլիստավիրուսների ընտանիքի ներկայացուցիչ, վարակում է քաղաքական ուժերին, առանձին քաղաքական և հասարակական, երբեմն նաև մշակութային գործիչներին։ Նիկոլավիրուսը վտանգավոր մակաբույծ է, միջինը 2–3 տարում քայքայում և թունավորում է մակաբուծակրի օրգանիզմը, ճգնաժամի հասցնելուց հետո՝ արագ գտնում և տեղափոխվում է նոր քաղաքական օրգանիզմ։
Տարածվում է ստակաթիլային, մուտիլաօդային, մանիպուլաֆեկալային ճանապարհով, բաց սոցցանցային միջավայրում վարակելիությունը կտրուկ աճում է։
Նիկոլավիրուսը մոլորեցնում և շրջանցում է օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները՝ քողարկվելով սիրո և համերաշխության, արդարության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին լոլոների պաշտպանիչ շերտի ներքո։
Վարակման առաջնային ախտանիշներից են էյֆորիկ գլխապտույտը, իրականությունից կտրվելը, անհիմն ինքնավստահությունը, անզուսպ շատախոսությունը։ Հիվանդության սկզբնական փուլում վարակվածները դրսևորում են հիվանդագին ոգևորություն, ագրեսիա։ Մտքերը խառն են, խոսքը պարզունակ՝ հիստերիկ նոտաներով։ Վարակման հաճախ հանդիպող դրսևորումներից է պաթոլոգիկ ստախոսությունը և անպատասխանատվությունը։
Հիվանդության ամբողջ ընթացքն ուղեկցվում է տրամադրության կտրուկ փոփոխություններով, սեփական արարքների և խոսքերի հետևանքները գնահատելու կարողությունը կորցնելով։
Հիվանդության վերջին փուլին բնորոշ են տնտեսական ակտիվության անկում (ընդհուպ մինչև ռեցեսիա), դեպրեսիաններ, տագնապի մշտական զգացողություն, կատաղության նոպաներ։
Հայաստանում նիկոլավիրուսի լուրջ բռնկում արձանագրվել է 2008 թվականին, իսկ երկրորդ՝ շատ ավելի լայնամասշտաբ և աղետալի բռնկումը 2018 թվականի գարնանը։ Ինչպես և բոլոր այլ քաղաքական կորոնավիրուսները, նիկոլավիրուսը նույնպես ակտիվանում է նախընտրական փուլերում։
Քաղաքական դաշտում նիկոլավիրուսի ականավոր զոհերից են ՀԱԿ-ը (վերապրել է, բայց առողջությունը լիարժեք վերականգնել այդպես էլ չի կարողացել), ԵԼՔ դաշինքը (զոհվել է)։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից