Կարծիք

14.06.2020 11:47


Բոլոր դիկտատորները տառապել են մանիակալ խանգարումներով

Բոլոր դիկտատորները տառապել են մանիակալ խանգարումներով

Պատմությանը հայտնի բոլոր դիկտատորները /միապետերը/ ձգտել են բացարձակ իշխանության, որը նրանք գերադասել են մարդկային բոլոր արժեքներից` սիրուց, ընկերությունից, գաղափարից, հումանիզմից` ամեն ինչից:

Միաժամանակ, բոլոր դիկտատորները տառապել են մանիակալ խանգարումներով: Նրանց համար ճշմարտությունը եղել է միայն այն, ինչ իրենք են մտածում, եթե անգամ դա ամենացնորամիտ միտքն է: Այդպիսով, դիկտատորների պատկերացրած աշխարհը երևակայական է և նրանք քայլում են մարդկանց և օրենքի վրայով` իրենց ԵՍ-ն առաջ տանելու համար: Կասկածամտություն, հիստերիա, անդադար վախ` սրանք բոլոր դիկտատորների ուղեկից հատկանիշներն են, որոնց պատճառով թե իրենք են տառապում, թե ստիպում են տառապել բոլորին: Մերթ ընդ մերթ գլուխ է բարձրացնում ռ ուսերեն ասած` мания величия-ն, որը միջին հոգեվիճակ է զառանցանքի և սխալ մտքերի միջև: Մյուս մանիան` դա այն է, որ իրենց թվում է, թե իրենց տակը փորում են, դավաճանում են, բոլորը ծախված են և այլն:

Նրանք շատ սիրում են ժամանակ առ ժամանակ զինվորական հագուստ կրել` ամեն մի առիթի դեպքում, թեև երիտասարդ տարիքում ամեն կերպ խուսափում են ծառայությունից: Շատերը, գալով իշխանության, իրենք իրենց կոչումներ ու մեդալներ են շնորհում:

Բոլոր դիկտատորները քինախնդիր են: Նրանք ամբողջ կյանքում հիշում են իրենց հասցրած վիրավորանքը և հետագայում ձգտում են ամեն կերպ վրեժ լուծել: Վրեժի ծարավը նրանց մշտական ուղեկիցն է` ինչ էլ նախաձեռնեն, ինչով էլ որ զբաղվեն:

Սա միապետերի բնութագիրն է` անկախ նրանց ազգությունից, կրոնից, տարիքից, գաղափարախոսությունից:

Միապետի իշխանությունը միշտ ստրես է պետության և պետականության համար:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը