2018 թվականից ամեն օր գոռում ենք, որ ՀՀ֊ն այլևս բռնապետություն է
2018 թվականից ամեն օր գոռում ենք այն մասին, որ ՀՀ֊ն այլևս բռնապետություն է։
Մոտ մեկուկես տարի է՝ ենթարկվում ենք ռեպրեսիաների։ 2018֊ին, երբ նույն այս ամբոխը Նիկոլին բերում էր իշխանության, մի վարկյան անգամ չէր մտածում այս օրերի մասին։
Այսօր բողոքում եք, հետաքրքիր է՝ ինչի՞ց կամ ումի՞ց, ինքներդ ձեզանի՞ց, դուք ևս մեղավոր էք ստեղծված իրավիճակում, նույնիսկ ավելի շատ, քան Նիկոլը։
Հիշատակումներ եք անում 37 թվի մասին, իսկ որտե՞ղ էիք, երբ ապօրինի կալանավորում էին Հերոսներին, որտե՞ղ էիք, երբ ապօրինի կալանվորում էին ընկերներիս, երբ օրը մի քանի անգամ թաղայիններ էին այցելում մեր բնակարաններ, վախացնում ընտանիքի անդամներին և հորդորում, որ չխառնվենք քաղաքականությանը, այդ ժամանակ 37 թիվը չէր, այլ 2019, ինչո՞ւ չէ նաև 2020։
Հին ասացվածքի նման 《Յարան տիրոջն է ցավ տալի》, տրամաբանությամբ հանգիստ հետևում էիք, ձեր կաբինետներից կամ ամպագորգոռ հայտարարություներ էիք անում ամբիոնից, այդտեղ էիք և իբրև թե չէիք նկատում, թե ինչ է կատարվում երկրում։
Ցանկանում եմ հիշեցնել, Նիկոլը մեղք չունի, նա դասական բռնապետ է, ձերն է մեղքը, որ նոր եք դա հասկանում։

Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից