Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նամակով դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը, քանի որ կողմը նախապես ծանուցված չի եղել։ Եգորյանի ներկայության համար պնդեցին նաև դատախազները։ Սակայն նախագահող դատավորը որոշեց շարունակել նիստը։
Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրեցին են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Դատարանն անհրաժեշտ համարեց լսել նաև փաստաբան Ռուբեն Սահակյանին, ով համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու պատճառով այսօրվա նիստին չի ներկայացել։
Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին, ժամը 13։30-ին։