Լրահոս

15.06.2020 12:24


Շիրակի մարզում 48-ամյա վարորդը, Nissan-ով՝ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Շիրակի մարզում 48-ամյա վարորդը, Nissan-ով՝ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Կ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը