Լրահոս

15.06.2020 12:33


Արարատի մարզի Արաքսավան գյուղում հրդեհվել է մանկապարտեզ․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Արարատի մարզի Արաքսավան գյուղում հրդեհվել է մանկապարտեզ․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հունիսի 14-ին, ժամը 21։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքսավան գյուղում այրվում է մանկապարտեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:37-ին, մարվել` 21:46-ին:

Պարույր Սևակի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում այրվել են 4 հնամաշ վերմակ, փայտե մանրահատակ (մոտ 5 քմ ) և դռան փեղկ:

Այս խորագրի վերջին նյութերը