Լրահոս

15.06.2020 12:59


Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել․ մոտ 400 քմ տարածքում այրվել են կուտակած ճյուղեր

Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել․ մոտ 400 քմ տարածքում այրվել են կուտակած ճյուղեր

Հունիսի 14-ին, ժամը 14։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:14-ին: Մոտ 400 քմ տարածքում այրվել են կուտակած ճյուղեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից և 10 հրշեջ-փրկարար:

Այս խորագրի վերջին նյութերը