Կարծիք

15.06.2020 14:47


Եթե Ծառուկյանը կարողանում է փողոց հանել շատ-շատ մարդ, Նիկոլը փորձելու է կա՛մ ջարդել էդ մարդկանց, կա՛մ հանձնելու է իշխանությունը

Եթե Ծառուկյանը կարողանում է փողոց հանել շատ-շատ մարդ, Նիկոլը փորձելու է կա՛մ ջարդել էդ մարդկանց, կա՛մ հանձնելու է իշխանությունը

Քանի որ Նիկոլը իշխանությունը բռնազավթել է փողոցով տապալելով մեր պետության սահմանադրական կարգը՝ իր համար օրենք-մորենք գոյություն չունի, ինքը հասկանում և հաշվի է նստում միայն փողոցի հետ...

Հիմա եթե, օրինակ, Ծառուկյանը կարողանում է փողոց հանել շատ մարդ, Նիկոլը սկսում է հաշվի նստել Ծառուկյանի հետ, եթե Ծառուկյանը կարողանում է փողոց հանել շատ-շատ մարդ, Նիկոլը փորձելու է կա՛մ ջարդել էդ մարդկանց, կա՛մ հանձնելու է իշխանությունն ու փորձի փախչել, սա է իրականությունը...

Փողոց ունես՝ Նիկոլը հետդ հաշվի է նստում, չունես՝ մորթում է քեզ ու փողոցին ասում է՝ պայքարում եմ կոռուպցիայի, թալանի ու էլի նման ֆլան-ֆստանններ....

Ի դեպ, քանի որ Նիկոլն այլևս փողոցը կորցրել է, սկսելա է վախենալ, որ այլոք կարող են այդ նույն փողոցը նվաճել ու հանել իր դեմ, ոստիկանական ու այլ ուժերով կոնտրոլ է անում փողոցը, որպեսզի փակ պահի փողոցը այլ ուժերից՝ անընդհատ երկարացնելով արտակարգ դրությունը...

Իսկ մինչ Նիկոլը փողոցն է վերահսկում՝ թաքնվելով ոստիկանների թիկունքում, մեր պետությունը շարունակում է տնտեսապես քայքայվել, իսկ փողոցում պայքարողները գնալով վատ են սկսում ապրել, և շուտով շատերը շուտով կմնան անպաշտպան ու սոված...

Իմ խաբված ժողովուրդ...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը