Լրահոս

15.06.2020 14:58


Հրդեհ է բռնկվել Գեղաշեն գյուղի տներից մեկի հացատանը

Հրդեհ է բռնկվել Գեղաշեն գյուղի տներից մեկի հացատանը

Հունիսի 15-ին, ժամը 04:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տանը կից հացատանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:02-ին, մարվել՝ 07։42-ին:

Այրվել են թոնրատան տանիքը (մոտ 35 քմ), թոնրատանը կից ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ), կուտակած վառելափայտ (մոտ 2 խմ) և աթար (մոտ 5 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը