Երեկվա տեղի ունեցածն ամենևին զարմանալի կամ անսպասելի չէր` քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկան Հայաստանում սկիզբ էր դրվել դեռևս 2018 թվականի մայիսի 8-ից, երբ իշխանության եկավ իրեն «հեղափոխական» հռչակած խունտան:
Այս ընթացքում քրեական բազմաթիվ գործեր կարվեցին քաղաքական շարժառիթներով, որոնց նպատակն էր ճնշել, լռեցնել, սաստել Նիկոլ Փաշինյանի կառավարության քննադատներին և յուրաքանչյուրին, ում մեջ նա իր աթոռի համար վտանգ էր տեսնում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ` քաղաքական հալածյալներ դարձան և տարբեր ժամկետներով հետապնդվեցին պետական նախկին պաշտոնյաներ, բանակի գեներալներ, քաղաքական-հասարակական գործիչներ ու բլոգերներ, բազմաթիվ ակտիվիստներ և իրավապաշտպաններ:
Ռեպրեսիաների ալիքն ուղղվեց Արա Վարդանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Նարեկ Մութաֆյանի, Սարգիս Օհանջանյանի և մյուսնեերի դեմ: Պարբերաբար բռնի եւ ապօրինի կերպով ոստիկանությունը բերման է ենթարկում «Ադեկվատ» կուսակցության անդամներին՝ նախագահ Արթուր Դանիելյանի գլխավորությամբ, «ՎԵՏՕ» շարժման անդամներին՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, «AantFake.am» կայքի հիմնադրին՝ Նարեկ Սամսոնյանին։
Աննախադեպ ճնշումների ենթարկվեց ազատ խոսքն ու մամուլը` կալանավորվեց, իսկ այնուհետև բանտում 48-օրյա հացադուլից հետո մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը, ԱԱԾ-ում հարցաքննության կանչվեցին լրագրողներ, խմբագիրներ, հրապարակախոսներ: Ձերբակալվեց Հ2 հեռուստաընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանը, երեքամսյա ապօրինի կալանք կրեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, խուլիգանական հարձակման ենթարկվեց «Հայելի» ակումբը:
Յուրահատուկ ցինիզմով և դաժանությամբ առանձնացվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սանձազերծված արշավանքը, որի ընթացքում թիրախավորվեց թե՛ ինքը` Թովմասյանը, թե՛ իր սանիկները, ընկերները, կոլեգաները, դուստրերն ու տարեց հայրը:
Այսօր ռեպրեսիաները պարզապես մտել են մի նոր փուլ` հասնելով պառլամենտական ամենամեծ ընդդիմադիր ուժին: Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք խորհրդարանի պատերից դուրս այս ամբողջ ընթացքում ինքնուրույն, սեփական ուժերին ապավինելով` պայքարել ենք վերոնշյալ ապօրինությունների դեմ, այսօր էլ խիստ դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները, ինչպես նաև պատգամավոր կանանց դեմ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը: Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին գործիչներին փռում են ասֆալտին, և թերևս դա է հեղափոխության միակ «ձեռքբերումը»: Ժողովրդավարական արժեքները այլևս զրոյացված են «նոր Հայաստանում»` առաջնայնությունը պատկանում է միապետի կամքին:
Միապետը, սակայն, ջղաձիգ հոգեվիճակում է, և հենց դրանով է բացատրվում ԱԱԾ-ի և ոստիկանության ստեղծած բեսպրեդելը:
Այսօր ռեպրեսիաները պարզապես մտել են մի նոր փուլ

Բռնապետ Փաշինյանի քաղաքական վախճանը մոտ է:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից