Քաղաքական

16.06.2020 18:05


Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն էլ ԱԺ-ն կողմ քվեարկեց (տեսանյութ, լրացված)

Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն էլ ԱԺ-ն կողմ քվեարկեց (տեսանյութ, լրացված)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր է ստացել։

Հարցերն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

***

ՀՀ ազգային ժողովում արդեն մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվարկությունը:

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում։

***

Փակ գաղտնի քվարկությունն ավարտվեց։ 132 պատգամավորից մասնակցեց 87-ը, ովքեր բոլորը կողմ են քվեարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել։

Այժմ ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։

***

ԱԺ-ն հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցին։ Կրկին կողմ քվեարկեց 87 պատգամավոր։

Այս խորագրի վերջին նյութերը