Կարծիք

16.06.2020 10:24


Այսքան հակաիրավականության ընդունակ է միայն Նիկոլ Փաշինյանը

Այսքան հակաիրավականության ընդունակ է միայն Նիկոլ Փաշինյանը

Հունիս 15, 2020 18:43
«Ովքեր պիտի մահանային, կմահանան, ու դրանից հետո միայն թվերը կիջնեն». Նիկոլ Փաշինյան։

Այս նախադասությանը պիտի հաջորդեր գլխավոր դատախազության արձագանքը։ Քանի, որ կորոնավիրուսի հետ ինչ լինում է, Նիկոլը միանգամից մեզ իտալական սցենարով է վախեցնում, մի փոքր լրացում անեմ այս մասով։ Այդ նույն իտալական սցենարի սերիաներից մեկում Իտալիայի վարչապետին կանչել են հարցաքննության։

Չէ, իհարկե։ Գիտեմ։ Մեր երկրի կանչողն ու հարցաքննողը Նիկոլն է։ Հետևաբար, ի՞նչ հարցաքննություն։

Հ.Գ. Այսքան հակաիրավականության արտակարգ դրության ընթացքում ընդունակ է միայն Նիկոլ Փաշինյանը, որովհետև գիտի՝ էլ կորցնելու բան չկա, միայն ժամանակ շահել իշխանազավթումը երկարաձգելու համար։

Հ.Գ. 2 Նիկոլի պատճառով շատ մարդիկ են տուժել ու դեռ տուժելու են և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, թե՛ կորոնավիրուսից և թե՛ երկրում տոտալ դիկտատուրայից։ Իսկ, թիթեռի կյանք ունեցող Նիկոլի քաղաքական գործիչները ունեն նաև հնարավորություն իրենց քաղաքական օրերն ապրել ճիշտ։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը