Պետք է արվեր առերես հարցաքննում՝ Սեդրակ Առուստամյանի՝ հորս և Պողոսյանի միջև, ինչը չի արվել․ պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել․ Նոռա Առուստամյանը՝ Արթուր Դավթյանին
Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից և Մանուկյանից, բայց Սեդրակ Առուստամյանը՝հայրս մինչ այս չի հարցաքննվել տվյալ քրեական գործով: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նոռա Առուստամյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Ես պնդում եմ, որ պետք է արվեր առերես հարցաքննում՝ Սեդրակ Առուստամյանի՝ հորս և Պողոսյանի միջև, ինչը չի արվել: Պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել»,-հարցրեց պատգամավորը:
Գլխավոր դատախազը պատասխանեց՝ ոչ և նշեց, որ քննիչն ինքն է տակտիկապես որոշում, թե որ պահին ինչ գործողություն անի: «Եթե քննիչը ռոբոտի նման տեխնիկական գործողություններ կատարի, մենք չենք ունեն ոչ մի հանցագործության բացահայտում: Այո, ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, այ թե քննության որ փուլում կկատարվի, դա արդեն ցույց կտա կրիմինիլիստիկայի հարյուրամյա պատմություն ունեցող դասագրքերում գրվող քննության տակտիկան»,-ասաց նա:
Նոռա Առուստամյանը շարունակեց պնդել, որ ոչինչ չէր խանգարում հարցաքննություն անել, հետո նոր միջնորդագիրը բերել, քանի որ պարզ կլիներ, որ շինծու գործ է: «Պնդում եմ՝ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել: Դուք այս քրեական գործը հանել եք իրավական տիրույթից և ձեր իսկ թեթև ձեռքով բերել քաղաքական ասպարեզ, ինչը անթույլատրելի է»,-ասաց նա:
Դատախազը կրկին պնդեց, որ Սեդրակ Առուստամյանը քննվելու է և նրա տված ցուցմունքներից հերթական շարքային ապացույցներից մեկն է լինելու: «Բոլոր ապացույցները հավասար են»,-ասաց դատախազը և ավելացրեց, որ նույնիսկ եթե նա քննվեր և չընդուներ տեղեկությունը, մինևնույն է՝ ապացույցները բավարար էր համարելու այս միջնորդության համար դիմելու համար:

Աղբյուրը՝ tert.am