Կարծիք

16.06.2020 12:18


Քաղաքական կրկեսի վերածված հայրենիք

Քաղաքական կրկեսի վերածված հայրենիք

Խորհրդարանում «դեժա վյու» է։ Այս ամենը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։

2018թ.։ Երևան։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացնում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։

2020թ.։ Երևան։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացնում պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։

Երկու դեպքում էլ քաղաքական պատվեր է կատարել ու կատարում Դավթյանը։

Նիկոլի դեմ նախորդ իշխանությունն էր պատվեր իջեցրել, հետո ինչ–ինչ պատճառներով հետ վերցրեց պատվերը և Դավթյանը դեմքի անմեղ արտահայտությամբ հետ կանգնեց միջնորդությունից։

Հիմա Դավթյանն արդեն գործում է Նիկոլի պատվերով ու դեմքի նույն արտահայտությամբ։

2018–ի ու 2020–ի տարբերությունն այն է, որ 2018–ին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար ֆորմալ իրավական հիմքերն առկա էին, իսկ ահա 2020–ին Ծառուկյանի մասով գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը «ջուր» է։ Բայց դե մեզանում գլխավոր դատախազությունը վաղուց վերածվել է քաղաքական քամիների ուղղությունները գնահատող մարմնի, այլ ոչ թե արդարադատություն հաստատող կառույցի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը