Քաղաքական

16.06.2020 14:16


Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որպես գլխավոր դատախազ՝ Դուք այս դահլիճում վերջացաք, Դուք վատ իրավաբան եք, որովհետև բարոյականություն չունեցող անձ եք. Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին (տեսանյութ)

Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որպես գլխավոր դատախազ՝ Դուք այս դահլիճում վերջացաք, Դուք վատ իրավաբան եք, որովհետև բարոյականություն չունեցող անձ եք. Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին (տեսանյութ)

Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, եթե Ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ, և Դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ձեր միջնորդությունը, Դուք այդտեղ ևս կտապալվեիք: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք տապալվեցիք, որովհետև թե նախորդ անգամ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, թե այս անգամ Դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդուն, որի համար 2018 թվականի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ երթեր չթույալտրված լինելու հիմքով պատգամավորական անձենռմխելիությունից (Նիկոլ Փաշինյան /խմբ/) զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ քաղաքական պատվեր կատարող եք, հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդիվ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը»,-շեշտեց նա:

Նա շարունակեց, ասելով, որ դատախազը տապալվել է, որովհետև փաստացի ընդունեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձենռմխելիությունից զրկելու հայցադիմումը կամ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կամ ոչ իրավաչափ է հետ կանչվել: «Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ՝ սպասել եք 5 ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելու ակնկալիքով: Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև գործի հիմքերը ներկայացնելով՝ չկարողացա՛ք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացված շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա»,-ասաց նա:

Նա նշեց, որ դատախազը տապալվել է, որովհետև ընդունել է, որ 17 հազար մարդ այն էլ անուններով հայտնի, ցուցակագրված, մասնակցել է ընտրակաշառքի գործըթնացին, բայց փաստացի այդ մարդկանցից որևէ մեկը պատիժ չի կրում:

«Ես չգիտեմ՝ այս ամենն ուր է տանելու, չգիտեմ՝ այս ամենն ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել․ որպես պետական պաշտոնյա և գլխավոր դատախազ՝ Դուք այս դահլիճում այս պահին վերջացաք: Ձեր կողմից ներկայացրած «ապացույցների» վերաբերյալ Ձեր բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն: Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը Դուք չեք պատրաստել, կամ Դուք չեք խմբագրել: Ո՞վ, ընթերականները, բերեք նրանց Ազգային ժողով, մենք նրանց հարցեր ունենք տալու: Ես, լինելով ԲՀԿ քաղաքական խորհդի քարտուղարը, առաջին անգամ եմ լսում այս անձանց անունները՝ Կիրակոսյան, Մուրադյան: Գործում նշվում է, որ իրենք որևէ կերպ չեն ակնարկել Ծառուկայնի անունը, ճնշման տակ չեն տվել Ձեր նշած ցուցմունքները: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ անցյալ ունեն, ի՞նչ նախկին քրեական գործերով են անցնում կամ չեն անցնում»,-ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ չի ստացվելու նաև իր վրա քրեական գործ կարելու ջանքերը: «Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետև Դուք բարոյականություն չունեցող մարդ եք: Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղ իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ նա կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,-հայտարարեց նա:

Բացի այդ, նա հայտնեց, որ հանցագործության մասին հարղորդում է տալիս: «Ասում եք՝ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ դե փաստորեն այս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձեն չի տալիս, էլի: Դա ապացուցում է, որ Դուք առնվազն երկու տարի լսել եք իմ հեռախոսազանգերը: Այս ամենը, ինչ կատարվում է այստեղ, զուգահեռաբար ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին: Նախկինները, որ գործ էին կարում, գալիս էին այստեղ, գոնե իրավական տրամաբանություն էին փորձում դնել»,-հայտարարեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը