Լրահոս

16.06.2020 19:35


Արարատի մարզում` գերեզմաններում, անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում

Արարատի մարզում` գերեզմաններում, անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հունիսի 16-ին,Արարատի մարզում, ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ավտոմեքենան եղել է կայանված, երբ մեքենայի տերն ու նրա հարազատները իրենց հանգուցյալի գերեզմանին աշխատանքներ կատարելիս են եղել, երբ նկատել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը։

Քաղաքացիներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանությունը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Այս խորագրի վերջին նյութերը