Կարծիք

17.06.2020 09:01


Ի՞նչը ստիպեց հեղափոխություն արած ուժին դավաճանել իր իսկ սկզբունքները, մեկ օրում կուրանալ և խլանալ

Ի՞նչը ստիպեց հեղափոխություն արած ուժին դավաճանել իր իսկ սկզբունքները, մեկ օրում կուրանալ և խլանալ

..այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին (կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։

Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը և «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:

Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։

Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։

Հ.Գ. Եվ կներեք, որ այսօր շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանություների գործելաոճի տրամաբանության մեջ։

Հ.Գ.Գ. Չեմ վախենում և չեմ լռելու:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը