Քաղաքական

17.06.2020 09:16


Ինչ սցենար է մշակել ԲՀԿ-ն գլխավոր դատախազի վերաբերյալ․ «Հրապարակ»

Ինչ սցենար է մշակել ԲՀԿ-ն գլխավոր դատախազի վերաբերյալ․ «Հրապարակ»

«ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել՝ իշխանության դեմ պայքարի տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնելու ԱԺ։ Այդ գործընթացը կանոնակարգվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, և նման իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները:

Սակայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 79 պատգամավորի քվեով։

ԲՀԿ-ում գիտեն, որ եթե անգամ ԼՀԿ-ն չմիանա դատախազին հեռացնելու օպերացիային, ապա դրանից իրենք շահած են դուրս գալու՝ բացահայտելով իշխանականների և հատկապես ընդդիմադիրների իրական դեմքը, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին, որը համաձայնել է նաև Փաշինյանի ձեռքում գործիք դառնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը