Իշխանությունն ուժային կառույցները դարձրել է բութ գործիք, որը կիրառում է իր քաղաքական հակառակորդների դեմ. եթե անգամ Դավթյանը դատարկ թուղթ բերեր, նրա միջնորդությունն ընդունելու էին. «Հրապարակ»
«Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի դերակատարումը շատ մեծ է եղել միշտ, նա սաունաներից, ռեստորաններից, աշխատասենյակներից բերման է ենթարկել պատգամավորների մեծ խմբի, որոնք խորհրդարանում են հայտնվել հիմնականում բիզնես և այլ նպատակներով: Ասենք` պաշտպանված լինելու, արտոնություններ ունենալու, սրան-նրան տանիք կանգնելու կամ պարզապես իշխանության ցուցումով են հայտնվել, որ կոճակ սեղմողների բազմությունը խորհրդարանում ապահովված լինի, և երկրի նախագահը կարողանա իր ուզած քաղաքական որոշումներն ընդունել տալ: Այս եղանակով եկանք-հասանք 2018 թվական:
Եղան ժողովրդի դժգոհությունն ու հուզումը, որի համբերության բաժակը նաև նման գործելաոճից էր լցվել` այդ նույն կոճակ սեղմողների պահվածքից, ուղղորդված ու նեղ շրջանակի շահերից բխող քաղաքականությունից, հանրային կարծիքն անտեսելուց, մի խումբ մարդկանց անզուսպ հարստանալուց, մեկ այլ խմբի` պերմանենտ աղքատանալուց և այլն: Երբ այդ դժգոհությունը հասավ կրիտիկական չափերի, մարդիկ հեղափոխություն արեցին և այդ պահին փողոցում գտնվող ամենավճռական մարդուն, որը թվում էր` էականորեն տարբերվում է բոլոր նախորդ նախագահներից` ազնիվ է, նվիրված, մարդկային, դեմոկրատ, համարձակ, իր ողջ կյանքում ազատ խոսքին է ծառայել և այլն, կարգեցին վարչապետ:
Բայց ոչ ոք չէր սպասում, որ Շվարցի անմահ գործն է «բեմադրվում» մեր երկրում, և հրեշին սպանողն արագ հայտնվելու է հրեշի կարգավիճակում: Այսօր արդեն չնչին հարցերում է Նիկոլ Փաշինյանը տարբերվում մեր կողմից մերժված նախկիններից:Որոշ հարցերում անգամ գերազանցել է նրանց: Օրինակ, նախկին իշխանությունները պետական բյուջեն այսպես անզուսպ և կամայականորեն չէին ծախսում, ինչպես հեղափոխականները: Նախկիններն այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ չէին իրականացնում` գոնե ձևի առումով պահպանում էին օրենքը: Նախկին իշխանություններն այսքան շատ ու այսքան փողոցից բերված լեքսիկոն չէին կիրառում: Նախկիններն այսքան կոնֆլիկտներ չունեին երկրի ներսում և հատկապես` դրսում, այլ պետությունների հետ հարաբերություններում: Նախկիններն այսքան անհանդուրժող չէին այլակարծության և քննադատության նկատմամբ և այլն, և այլն:
Բայց հատկապես ուշագրավ է, որ փողոցից եկած իշխանությունը, որը 2018 թվականին հասարակական կարգի պահպանման բոլոր կանոնները քաղաքական նպատակներով խախտեց, ներխուժեց բուհեր ու տարբեր գերատեսչություններ, դռներ կոտրեց և պարալիզացրեց երկրի բնականոն կյանքը, կազմալուծեց տարբեր գերատեսչությունների աշխատանքը և առնվազն մեկ տասնյակ քրեական հոդվածներով կարող էր դատվել, սակայն ոչ միայն չհետապնդվեց նախկին իշխանությունների կողմից, այլև հասարակությունն էլ համարեց, որ նրանք իրավասու են այդպես գալ իշխանության:
Այսօր այդ նույն մարդիկ թույլ չեն տալիս, որ հանրային բողոքի ակցիաներ իրականացվեն, և հենց այդ նպատակի համար երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով չհայտնեն իրենց կարծիքն ու չկարողանան պաշտպանվել:
Այդ իշխանությունն ուժային կառույցները դարձրել է բութ գործիք, որը կիրառում է իր քաղաքական հակառակորդների դեմ: Ընդ որում, այդ գործիքներից որոշը հնուց «օգտագործվողներն» են, որոնք ժամանակին լավ չաշխատեցին Փաշինյանի դեմ, բայց այսօր Փաշինյանի ձեռքում շատ լավ էլ աշխատում են: Օրինակ, Գլխավոր դատախազությունը, որի ղեկավարը երեկ խորհրդարանում փորձում էր հիմնավորել Ծառուկյանի դեմ ուղղված քաղաքական մեղադրանքը: Մարդկայնորեն կարելի է խղճալ այս մարդուն, որը հայտնվել է ծանր վիճակում և ստիպված է ծառայել ու ասել բաներ, որոնց հաստատապես ինքն էլ չի հավատում: Բայց անգամ եթե նա սպիտակ թուղթ բերեր ԱԺ և չկարողանար ընդդիմադիր պատգամավորների տված որևէ հարցի պատասխանել, միջնորդությունն ընդունելու հարցում որևէ խնդիր չէր առաջանա, քանի որ «ֆյուրերն» արդեն կարգադրել է, և կարգադրությունը հնազանդորեն պետք է կատարվի «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցության կողմից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Իշխանությունն ուժային կառույցները դարձրել է բութ գործիք, որը կիրառում է իր քաղաքական հակառակորդների դեմ. եթե անգամ Դավթյանը դատարկ թուղթ բերեր, նրա միջնորդությունն ընդունելու էին. «Հրապարակ»
«Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի դերակատարումը շատ մեծ է եղել միշտ, նա սաունաներից, ռեստորաններից, աշխատասենյակներից բերման է ենթարկել պատգամավորների մեծ խմբի, որոնք խորհրդարանում են հայտնվել հիմնականում բիզնես և այլ նպատակներով: Ասենք` պաշտպանված լինելու, արտոնություններ ունենալու, սրան-նրան տանիք կանգնելու կամ պարզապես իշխանության ցուցումով են հայտնվել, որ կոճակ սեղմողների բազմությունը խորհրդարանում ապահովված լինի, և երկրի նախագահը կարողանա իր ուզած քաղաքական որոշումներն ընդունել տալ: Այս եղանակով եկանք-հասանք 2018 թվական:
Եղան ժողովրդի դժգոհությունն ու հուզումը, որի համբերության բաժակը նաև նման գործելաոճից էր լցվել` այդ նույն կոճակ սեղմողների պահվածքից, ուղղորդված ու նեղ շրջանակի շահերից բխող քաղաքականությունից, հանրային կարծիքն անտեսելուց, մի խումբ մարդկանց անզուսպ հարստանալուց, մեկ այլ խմբի` պերմանենտ աղքատանալուց և այլն: Երբ այդ դժգոհությունը հասավ կրիտիկական չափերի, մարդիկ հեղափոխություն արեցին և այդ պահին փողոցում գտնվող ամենավճռական մարդուն, որը թվում էր` էականորեն տարբերվում է բոլոր նախորդ նախագահներից` ազնիվ է, նվիրված, մարդկային, դեմոկրատ, համարձակ, իր ողջ կյանքում ազատ խոսքին է ծառայել և այլն, կարգեցին վարչապետ:
Բայց ոչ ոք չէր սպասում, որ Շվարցի անմահ գործն է «բեմադրվում» մեր երկրում, և հրեշին սպանողն արագ հայտնվելու է հրեշի կարգավիճակում: Այսօր արդեն չնչին հարցերում է Նիկոլ Փաշինյանը տարբերվում մեր կողմից մերժված նախկիններից: Որոշ հարցերում անգամ գերազանցել է նրանց: Օրինակ, նախկին իշխանությունները պետական բյուջեն այսպես անզուսպ և կամայականորեն չէին ծախսում, ինչպես հեղափոխականները: Նախկիններն այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ չէին իրականացնում` գոնե ձևի առումով պահպանում էին օրենքը: Նախկին իշխանություններն այսքան շատ ու այսքան փողոցից բերված լեքսիկոն չէին կիրառում: Նախկիններն այսքան կոնֆլիկտներ չունեին երկրի ներսում և հատկապես` դրսում, այլ պետությունների հետ հարաբերություններում: Նախկիններն այսքան անհանդուրժող չէին այլակարծության և քննադատության նկատմամբ և այլն, և այլն: