Ես ցավում եմ, որ քաղաքական մեծամասնությունը, որ իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Դիմելով ԱԺ մեծամասնական քաղաքական ուժի պատգամավորներին, Արման Աբովյանը վստահություն հայտնեց, որ դեմ են եղել իրենց պարտադրված երեկվա անօրինական քվեարկությանը, որով համաձայնություն տվեցին Գագիկ Ծառուկյանինզրկել անձեռմխելությունից և ազատությունից։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի և իրենք պայքարելու ենք ժողովրդավարական արժեքների, քաղաքացու իրավունքների համար։ «Երեկվա կատարվածը քաղաքական հաշվեհարդար էր ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի ղեկավարի հանդեպ։ Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները ուշի ուշով հետևում են ՀՀ ԲՀԿ-ի հանդեպ ունեցող ռեպրեսիվ գործընթացներին։ Հաշվի առնելով երեկ տեղի ուենցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ-ն բոյկոտում է նիստը և լքում դահլիճը»,-ասաց նա։
ԲՀԿ-ն լքեց ԱԺ դահլիճը (տեսանյութ)
Ես ցավում եմ, որ քաղաքական մեծամասնությունը, որ իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Դիմելով ԱԺ մեծամասնական քաղաքական ուժի պատգամավորներին, Արման Աբովյանը վստահություն հայտնեց, որ դեմ են եղել իրենց պարտադրված երեկվա անօրինական քվեարկությանը, որով համաձայնություն տվեցին Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռմխելությունից և ազատությունից։