Ով է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինկալանավորելու միջնորդությունը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է ներգրավվել ընտրակաշառքի գործով։
Նշենք, որ քրեական գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։
Ով է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։