ՏՄՊՊՀ–ի նախագահ. «Կպատժենք այնքան, մինչև մեր տնտեսվարողները խելքի գան»
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերության ներկայացուցիչՄանասե Եփրեմյանը «7օր»–ին ասել է, որ Ամանորի նախաշեմին ձվի շուկայում եղած դեֆիցիտն առաջացարել էր հավկիթի սպառման մեծ չափերի պատճառով, և ենթադրում է, որնույն իրավիճակը կլինի նաև առաջիկայում՝ Զատկի նախօրեին։
Փոխարենը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահԱրտակ Շաբոյանը պնդել է, թե դեֆիցիտը չարաշահումների արդյունք է եղել։
Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ–ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը տուգանել է 100 մլն դրամով (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար)։
Ինչ վերաբերում է Զատկի օրերին ևս ձվի գնի բարձրացման հնարավորությանը, նա հայտարարել է.
–Մենք ինչո՞ւ ենք այսպես խիստ պատասխանատվության ենթարկում. որպեսզի ձվի շուկայի մասնակիցների և ընդհանրապես մեր բոլոր տնտեսվարողների համար այսուհետ դաս լինի, որ պետք է օրենքի պահանջները պահպանեն, օրինական աշխատեն, պահպանեն մրցակցության կանոնները և զերծ մնան կեղծարարություններից, չարաշահումներից։ Կլինեն չարաշահումներ՝ նորի՛ց կպատժենք։ Հաջորդ անգամ ավելի շա՛տ ենք պատժելու։ Կպատժենք այնքան, մինչև մեր տնտեսվարողները խելքի գան։
ՏՄՊՊՀ–ի նախագահ. «Կպատժենք այնքան, մինչև մեր տնտեսվարողները խելքի գան»
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը «7օր»–ին ասել է, որ Ամանորի նախաշեմին ձվի շուկայում եղած դեֆիցիտն առաջացարել էր հավկիթի սպառման մեծ չափերի պատճառով, և ենթադրում է, որ նույն իրավիճակը կլինի նաև առաջիկայում՝ Զատկի նախօրեին։
Փոխարենը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պնդել է, թե դեֆիցիտը չարաշահումների արդյունք է եղել։

7or.am