Քաղաքական

17.06.2020 13:49


Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատարանում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը