Կարծիք

17.06.2020 14:19


Եթե ես դիմակով եմ լինելու, դիմակն էլ՝ ըստ կանոնների կրեմ, ապա ի՞նչ պատրվակով է ինձ ոստիկանը մոտենալու ու անձնագրիս առկայությունը ստուգի

Եթե ես դիմակով եմ լինելու, դիմակն էլ՝ ըստ կանոնների կրեմ, ապա ի՞նչ պատրվակով է ինձ ոստիկանը մոտենալու ու անձնագրիս առկայությունը ստուգի

Ուրեմն դուրս եմ գալիս տնից, դիմակս հագնում եմ, անձնագիրս դնում եմ պայուսակիցս մեջ, ու մեկ էլ՝ ԲԱՄՍ, հարց է առաջանում. լավ, եթե ես դիմակով եմ լինելու, դիմակն էլ՝ ըստ կանոնների կրեմ, ապա ի՞նչ պատրվակով է ինձ ոստիկանը մոտենալու ու անձնագրիս առկայությունը ստուգի։

Իսկ մի մարդ, ով դիմակ չի կրում ու գիտի, որ նրան տուգանելու են, ինչի՞ պիտի անձնագիր վերցնի, որ էլ ավելի հե՞շտ տուգանվի, թե՞ կմտածի. «Լավ, դե տուգանվել տուգանվել է, գոնե անձնագիրս վերցնեմ, որ տուգանքի չափն ավելի նվազ լինի, ոստիկանության գործն էլ հեշտացնում, մեղք են տղերքը»։ Այսպիսի՞ն է տրամաբանությունը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը