Նիկոլ Փաշինյանին պետք է իր՝ «նիկոլական» սահմանադրությունը
Նիկոլ Փաշինյանն արդեն 2 տարուց ավելի իշխանության գլուխ լինելուց հետո էլ արտաքին ներդրումների հիմնական նախապայմանը համարում է դատական համակարգը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում գրեթե բացառապես խոսելով դատական իշխանության, դրա բարեփոխումների մասին՝ բացահայտում է, որ այս փոփոխություններն իր և քաղաքական մեծամասնության համար բացառապես հենց այդ ոլորտը վերահսկելի դարձնելու նպատակ ունեն: Ոչ մի խոսք երկրի անվտանգության, տնտեսության զարգացման տեսլականի, հասարակական համաձայնության և քաղաքական կայունության մասին: Միաժամանակ հայտարարում է, որ ամենևին էլ դեմ չի խորհրդարանում կայուն մեծամասնությանը՝ ներքուստ երկյուղելով պերմանենտ ընտրությունների հեռանկարից: Դա սերժական սահմանադրության ամենահաճելի ատրիբուտն է, որ արդեն իր հագով փորձել է վարչապետը:
Թեև ասում է, որ քաղաքացիները ապագա սահմանադրությունը պետք է համարեն իրենցը, բայց սա արդեն սովորական դարձած պոպուլիստական թեզ է, որ փորձ է արվում հեշտորեն վաճառել ժողովրդին, իբր տեսեք՝ ուզում ենք, որ այս սահմանադրությունը չընկալվի լևոնական, քոչարյանական, սեռժական կամ նիկոլական: Պոպուլիստական է, որովհետև ժողովուրդը, ով դեռ երեկ հեղափոխությունը համարում էր իրենը, շատ շուտ հասկացել է, որ իրենը միայն փողոց փակելն ու ընտրազանգված լինելն է, իսկ հեղափոխության բարիքները՝ միայն փոքրաթիվ ընտրյալներինը: Ի վերջո արտակարդ դրությունը անվերջ ձգել հնարավոր չէ:
Որ Նիկոլ Փաշինյանին արդեն օդ ու ջրի պես նոր սահմանադրություն է պետք՝ «նիկոլական» սահմանադրություն, արդեն ակնհայտ է: Հ.Գ.
Այս գրառումը դեռ երկուշաբթի օրը հիմնական թեզերով պատրաստ էր, բայց չէի հրապարակել: Երեկվա իրադարձությունները հաստատեցին դրանք:

Որ Նիկոլ Փաշինյանին արդեն օդ ու ջրի պես նոր սահմանադրություն է պետք՝ «նիկոլական» սահմանադրություն, արդեն ակնհայտ է:
Հ.Գ.
Այս գրառումը դեռ երկուշաբթի օրը հիմնական թեզերով պատրաստ էր, բայց չէի հրապարակել: Երեկվա իրադարձությունները հաստատեցին դրանք:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից