Կարծիք

17.06.2020 15:12


Բիոլաբորատորիաները օր առաջ պետք է փակվեն

Բիոլաբորատորիաները օր առաջ պետք է փակվեն

Դիմեցի ՀՀ վարչական դատարան ՀՀ-ում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող, կենսաբանական ոչնչացման զենք համարվող վարակիչ հիվանդությունների հարուցիչներ ստեղծող կենսաբանական լաբորատորիաներին տրամադրված լիցենզիաները առոչինչ ճանաչելու պահանջով։

Ինչպես նախապես հայտնել էի, այսօր դիմեցի ՀՀ վարչական դատարան ՀՀ-ում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող, կենսաբանական ոչնչացման զենք համարվող վարակիչ հիվանդությունների հարուցիչներ ստեղծող կենսաբանական լաբորատորիաներին տրամադրված լիցենզիաները առոչինչ ճանաչելու պահանջով։ Նշված լաբորատորիաները ՀՀ-ին որևէ օգուտ չեն տալիս դա աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում գտնվող հարց է։ Այս լաբորատորիաները սպասարկում են բացառապես ԱՄՆ շահերը։
Ավելին՝ դրանց գոյությունը վնասում է ՀՀ-ին, քանի որ միշտ առկա է վտանգ, որ այդ հարուցիչները կհայտնվեն Հայաստանի տարածքում և կստեղծեն համաճարակային նոր մարտահրավերներ, եթե արդեն չեն ստեղծել։ Բացի այդ՝ այս լաբորատորիաների գոյությունը միջազգային գործընկերության համար ևս խնդրահարույց է։ Սակայն այստեղ առանցքային հարցադրումն այն է, որ բիոլաբորատորիաները ՀՀ բնակչության և առհասարակ ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք են։ Բիոլաբորատորիաները օր առաջ պետք է փակվեն և այսօրվա իշխանությունը պետք է իր վրա վերցնի այդ հանձնառությունը, իսկ եթե չվերցնի, կպարտավորեցնենք։
Եղե՛ք առողջ։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը