Այս երկու տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որը կարող է ցույց տալ, որ ես չեմ ենթարկվել օրենքին կամ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր համար երաշխավորություն ներկայացրած Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ հարաբերություններին։
ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ կա ձևավավորված կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է։
«Երբեք պատասխանատվութնյունից չեմ խուսափում։ Անկեղծ ասեմ՝ իմ համար բավական տհաճ է, որ ես դատարանում պետք է կանգնեմ ու այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար, ով ինձ ճանաչում է, կասի, որ ես իմ խոսքի տեր մարդ եմ, եթե ժամանակակից լեզվով ասեմ, դա բրենդ է, որ ձևավորվել է իմ կենսագրության և անվան շուրջ, ինձ համար դա շատ կարևոր է»,-ասաց նա։
Դատավորը նաև հարցրեց, թե արդյոք նախկինում երկրի նախագահ լինելու փաստը իրավունք տալի՞ս է չենթարկվել դատարանների, դատախազների որոշումներին․
«Ես այն փուլում եմ եղել երկրի ղեկավար և՛ Արցախում, և՛ Հայաստանում, երբ ձևավորվում էին երկրի համար ինստիտուցիոնալ ինստիտուտներ, եթե ես դա չգիտակցեի, չէի կարող լինել տասը տարի նախագահ: Ինձ շատ բաներ դուր չեն գալիս, բայց դա ինձ թույլ չի տալիս ոտնահարել դատարանի իրավունքները, դա ինստիտուցիոնալ առումով սխալ է: Ես դատավոր Դավիթ Գրիգորյանին չեմ ճանաչել, նրան առաջին անգամ տեսել եմ դատարանում, երբ նա բավարարեց երաշխավորությունը, ես իմ պատշաճ վարքագծով ինձ պարտավոր էի զգում ոչ միայն երաշխավորողների նկատմամբ, այլ նաև դատավորների»:
Դատավոր Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին, թե ի՞նչ է մտածում՝ որևէ մեկը կարո՞ղ էր իր խոսքին հակառակվել.
«Ինչ-որ մեկը կարո՞ղ էր ձեր խոսքի դեմ բան ասել, դուք ո՞նց կվերաբերվեիք էդ երևույթներին»,-հարցրեց Արսեն Նիկոսղոսյանը։
«Իմ հետ աշխատած պաշտոնյաներից ամենից լավը նրանք էին, ովքեր իրենց մեջ համարձակություն էին գտնում վիճել, որոշումների որակը դրանից է կախված, ամենից մեծ հարգանք ես ունենում էի հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք կարող էին չհամաձայնել, ու դա ուղղակի մենք հանրային չէինք անում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց՝ իր համար զարմանալի է, երբ Դատախազությունն իր պաշտոնավարման հանգամանքն օգտագործում է որպես հնարավորություն մարդկանց ճնշելու համար։
Ես իմ խոսքի տերն եմ․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Աղբյուրը՝ yerevan.today