Կարծիք

17.06.2020 16:37


Քայլիստները փորձում են խաբել արդեն խեղճացած քաղաքացուն

Քայլիստները փորձում են խաբել արդեն խեղճացած քաղաքացուն

Քայլիստները փորձում են խաբել արդեն խեղճացած քաղաքացուն, թե իբր նախկինները գումարներ են ծախսում իրենց վարկանիշը իջեցնելու համար։ Եփած հավի ծիծաղը եկավ, միայն համավարակով պայմանավորված, արդեն շատերն են ականատես՝ ինչպես իրենց բարեկամը, հարևանը, աշխատակիցը բարձր տաքությամբ, հազով դիմում են պոլիկլինիկա՝ խնդրելով թեստավորում, թոքերի ստուգում, ստանում են պատասխան․ մնա տանը, դեռ կարիք չկա ստուգման։ Հետո հասնում է ծայրահեղ վիճակը, և շատերին փրկել չի հաջողվում։

Համենայն դեպս անպատրաստ պոլիկլինիկաների վրա այս ծանր բեռը դնելը, նշանակում է ձեռ քաշել մարդուն բժշկական օգնություն տրամադրելուց։ Իշխանությունները երեք ամսում չկարողացան կազմակերպել պատշաճ պայքար համավարակի դեմ, պատշաճ բուժօգնություն, ցույց տվեցին իրենց ապաշնորհությունը առողջապահական համակարգում, որը առավել քան տեսանելի է, վստահ եմ մյուս ոլորտները նույն վիճակում են, քանի որ անկարող մարդկանցից ավելի սպասել անիմաստ է։ Արտաքին քաղաքականության, մարդու իրավունքների մասին չեմ խոսում, մեկ բառով՝ հանցավորություն։

Այնպես որ, միայն հիմարը փող կծախսի վարկաբեկելու իշխանություններին։ Ամեն օրը Նիկոլի կամ 88+ -ի ցանկացած խոսք կամ արարք իջեցնում է վարկանիշը։

Իսկ համավարակով պայմանավորված մահերի ճնշող մեծամասնությունը մարտնչող տգետներ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի խղճի վրա է․․

Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը