Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Գործի նախաքննությունը չի վարել այն մարմինը, որը դրա համար լիազորված է: Եթե նախաքննությունը փետրվարին է սկսվել, ինչի՞ հիմա ասեցին: Զարմանալի է, որ երբ Ծառուկյանը խոսեց կառավարության հրաժարականի մասին, նոր հիշեցին, որ փետրվարից գործ են հարուցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հարցին, թե մամուլում տեղեկություն կա, որ այսօրվա հավաքին ներկա են նաև «Մուլտի Գրուպ»-ի ընկերության աշխատակիցները, Գևորգ Պետրոսյանը նշեց.
«Որևէ ապացույց չկա, որ այստեղ «Մուլտի Գրուպ»-ի աշխատակից կա: Բայց եթե մարդը զուտ մարդասիրական հետաքրքրությունից մղված գալիս է, չի նշանակում, որ մենք հավաք ենք կառուցել: Առանց ամաչելու ասում են՝ կիրակի հավաք կազմակերպելու համար քրեական գործ է հարուցվել: Թող մի հատ ապացույց ներկայացնեն, որ մեզնից որևէ մեկը ասել է՝ իջիր քաղաք: Սա քաղաքական հետապնդում է, և ինձ չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանի համար իմ ասածներն ինչքան են ցանկալի և անցանկալի»:
Հարցին՝ թե Նիկոլ Փաշինանը ասել է, որ պետք է արգելվի իրենց գործունեությունը, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր գործողությունները կարող են արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ․ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի: Ինքը այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը լինելու է»։

Աղբյուրը՝ tert.am